Օգոստոսի 1-8-ին Շվեդիայում կայանալու են 15 և 17 տարեկան պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները: Ըստ նախնական տվյալների, հայաստանյան պատվիրակությունը ներկայացված կլինի 17 մարզիկով: Տղաները հանդես կգան ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանի, աղջիկները (չորսն են)՝ նույնպես ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Ղազարյանի գլխավորությամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ